Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Հերոինային կախվածության դեմ պատվաստանյութ է ստեղծվել

Հերոինային կախվածության դեմ պատվաստանյութ է ստեղծվել

Մեքսիկայի հոգեբուժության ազգային ինստիտուտի գիտնականները հերոինից կախվածության դեմ պատվաստանյութ են մշակել, այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Գիտնականները նաև նախակլինիկական հետազոտություններ են անցկացրել, և հայտարարել, որ պատրաստ են փորձերը մարդկանց վրա իրականացնելու փուլին:

Մեքսիկայի առողջապահության նախարար Սալոմոն Չերտորիվսկին հայտարարել է, որ երկրի հառավարությունը հաջող փորձարկման փուլից հետո, հերոինի պատվաստանյութ արտադրելու արտոնագիր է տրամադրել:

Նշենք, որ պատվաստանյութի մշակման փուլի համար դեռ նվազագույնը 5 տարի ժամանակ կպահանջվի:

РИА Новости-ի հաղորդմամբ` Ռուսաստանում նման պատվաստանյութերի ստեղծման գաղափարը նոր չէ, նման ծրագրեր եղել են դեռ 10-15 տարի առաջ: Ռուսաստանում նման վակցինաների մշակմամբ զբաղվում են արդեն 8 տարի:

ՌԴ առողջապահության նախարարության ազգային գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Իրինա Անոխինան գործակալության հետ զրույցում ասել է, որ նման պատվաստանյութերի ներգործության մեխանիզմը պարզ է. «Հակամարմինները` դրանք խոշոր մոլեկուլներ են: Իմաստը նրանում է, որ հակամարմինը կլանում է թմրանյութը և այդ դեպքում գոյանում է շատ մեծ մոլեկուլ, որը չի կարողանում դեպի ուղեղ թափանցել»:

Նման պարագայում մարդը կարող է իրեն թմրանյութ ներարկել, սակայն այն ազդեցություն չի ունենա:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ